Բախումներ են սկսվել պաղեստինցիների եւ իսրայելական բանակային ուժերի միջև

24993003_1343429035785700_1216984471_o

Հորդանան գետի արևմտյան ափին եւ Գազայի հատվածում բախումներ են սկսվել պաղեստինցիների եւ իսրայելական բանակային ուժերի միջև, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պաղեստինյան Ռամալլահ քաղաքի բնակիչը հայտնել է, որ Պաղեստինում համընդհանուր գործադուլ են հայտարարել տեղի քաղաքական շարժումները, իսրայելական հսկիչ-անցագրային կետերի հարեւանությամբ կառուցվում են բարիկադներ, մարդիկ այրում են մեքենաների անվադողերը:

Պաղեստինցի երիտասարդների եւ իսրայելական բանակային ուժերի միջեւ բախում է տեղի ունեցել Հեվրոն քաղաքի շրջաններից մեկում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել պաղեստինցիների շրջանում: ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան նոր ինթիֆադայի՝ Իսրայելի դեմ համաժողովրդական ապստամբության կոչ է արել:

Բազմաթիվ պետությունների ղեկավարներ քննադատել են ԱՄՆ նախագահի  որոշումը:

Երուսաղեմի կարգավիճակն ամենասուր եւ վիճելի հարցերից մեկն է Իսրայելի եւ հարեւան արաբական երկրների հարաբերություններում: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, իսկ պաղեստինցիները պնդում են, որ Արեւելյան Երուսաղեմը պետք է դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

 24898859_1343429105785693_979365371_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝