Հյուսիսային Կորեայում հայտնել են թերակղզում պատերազմի անխուսափելիության մասին

24899086_1343291295799474_837181240_n

«Կորեական թերակղզում պատերազմը հաստատված փաստ է: Մնում է միայն հարցը, թե երբ կծավալվի պատերազմը»,- հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:  

Ըստ հյուսիսկորեացի դիվանագետի, իրենք պատերազմ չեն ուզում, սակայն դրանից թաքնվել էլ չեն ցանկանում: 

«Եթե ԱՄՆ-ն շարունակի չարաշահել մեր համբերությունը եւ միջուկային պատերազմ ձեռնարկի, մենք, անկասկած, կստիպենք ԱՄՆ-ին թանկ վճարել՝ կիրառելով միջուկային զենք, ինչը մենք մշտապես կատարելագործում ենք»,-ընդգծել է դիվանագետը:

ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը հետեւել է  Հարավային Կորեայում ամերիկյան օդուժի մանեւրներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություն են անցկացնում, որին ներգրավված են ավելի քան 200 ռազմական ինքնաթիռներ՝ այդ թվում ամերիկյան անտեսանելի օդանավեր:   

24899076_1343291439132793_969417906_n

24891405_1343291359132801_289519385_n

24550235_1343291352466135_738112331_n

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝