Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

24898961_1342661612529109_959709663_n

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառաջադրի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, տեղեկացնում է BBC-ն: Իր որոշման մասին նա հայտարարել է Նիժնի Նովգորոդում ԳԱԶ ավտոգործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: 

Պուտինը, ով բազմիցս խուսափել է ուղղակի պատասխան տալ իր առաջադրման մասին հարցերին, իր որոշման մասին հայտարարել է՝ պատասխանելով ձեռնարկության տեղամասի ավագ վարպետ Արտյոմ Բարանովի հարցին:

«Շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար: Վստահ եմ, որ ձեզ հետ միասին մենք կհաջողենք»,-ասել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է ՌԴ նախագահի պատականությունները 1999 թ.-ի դեկտեմբերի 31-ից։ 2000 թ.-ի մարտի 26-ին ընտրվել է նախագահ, 2004 թ.-ի մարտի 14-ին երկրորդ անգամ է ընտրվել այդ պաշտոնում:

2008 թ.-ի մարտի 8-ից մինչև 2012 թ.-ը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թ.-ին կրկին ընտրվել է երկրի նախագահ։

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝