Վաշինգտոնը պաշտոնական Կիեւից պահանջում է Սաակաշվիլիի հարցում գործել օրենքի շրջանակում

saakashvili

ԱՄՆ-ում հայտարարել են, որ հետեւում են Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության եւ փախուստի շուրջ ծավալված իրադարձություններին, տեղեկացնում է unian.net-ը:

Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը:  «Ինչպես գիտեք, մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչում մենք համաձայն ենք նրանց հետ: Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին չսրել իրավիճակը: Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել բռնությունից եւ հետեւել օրենքի գերակայությանն ու միջազգային պարտավորություններին»,-նշել է Նաուերթը:

Իսկ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ Գերագույն Ռադայի դիմաց երեկոյան վեչե է հրավիրել, որի ընթացքում կհայտարարվի հետագա  գործողությունների ծրագրի մասին:

«Կարեւոր է, որ մարդիկ հավաքվեն, որպեսզի մենք խոսենք այն մասին, թե ինչպես հաղթահարենք քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում, ինչպես երկիրը «մաքրենք» գողերից եւ ավազակներից»,-հայտարարել է Սաակաշվիլին:

  24825884_1342402832554987_1351401187_o

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝