Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարել

saakashvili

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացրել եւ հրահանգը փոխանցել Ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազեւին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:  

Նշվում է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլին փախել է պահակախմբից, երբ նրան հարցաքննության համար տեղափոխել են Ուկրաինայի Անվտանգության խորհուրդ:

Գլխավոր դատախազը կոչ է արել քաղաքական գործչին՝ կամովին ներկայանալ քննիչներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ուկրաինացի ուժայինները ձերբակալել էին «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին: Երբ ուժայինները մտել են նրա բնակարան, վերջինս բարձրացել է 8-հարկանի շենքի կտուր եւ սպառնացել այնտեղից նետվել: 

Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո ակտիվիստները կոտրել են բերման ենթարկվածին տեղափոխող միկրոավտոբուսի դռները եւ ապակիները՝ վերջինիս ազատելով մեքենայից:

Այնուհետ Ռադայի դիմաց կազմակերպված հանրահավաքի ժամանակ Սաակաշվիլին իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել եւ կոչ է արել դուրս գալ Մայդան՝ Պորոշենկոյի, նրա վարչախմբի եւ մերձավոր օլիգարխների իշխանությանը վերջ տալու նպատակով:

24726729_1341854239276513_2105210175_n 24740548_1341854235943180_617504289_n 24824664_1341854245943179_1173517052_n

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝