Սաակաշվիլին իր համակիրներին Մայդանի կոչ է արել

saakashvili

Ակտիվիստները կոտրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխող միկրոավտոբուսի դռները եւ ապակիները՝ վերջինիս ազատելով մեքենայից, հաղորդում է unian.net-ը:

Սաակաշվիլին իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել եւ կոչ է արել դուրս գալ Մայդան՝ Պորոշենկոյի, նրա վարչախմբի եւ մերձավոր օլիգարխների իշխանությանը վերջ տալու նպատակով:

Օդեսայի նախկին նահանգապետն իր համակիրների հետ ուղեւորվել է դեպի Ռադայի շենքին հարակից տարածք: Ոստիկանները շղթա կազմած հետեւում են նրանց:

Կիեւի կենտրոնում Սաակաշվիլիի կողմնակիցները բարիկադներ են կառուցում եւ պատրաստվում տեւական ակցիաների:
 
Միեւնույն ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է նյութեր, որոնք, ըստ իրավապահների, ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը:

24740024_1341647869297150_621672794_o 24740129_1341647865963817_629555957_o

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝