Սաակաշվիլին ձերբակալվել է

saakashvili

Ուկրաինական Ռադայի Ժողովրդական պատգամավոր Յուրի Դերեւյանկոն հայտնել է, որ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են, տեղեկացնում է unian.net-ը:  

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ նրան ձերբակալել են եւ մեղադրանքներ ներկայացրել»,-նշել է պատգամավորը: Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հաստատել է ձերբակալման մասին տեղեկատվությունը:

Ավելի վաղ Սաակաշվիլին բարձրացել էր 8-հարկանի շենքի կտուր ու սպառնում էր այնտեղից նետվել: Նա նման քայլի է դիմել, երբ ուժայինները ժամանել են նրա բնակարան եւ խուզարկություն սկսել:

Այժմ այն տան մոտ, որտեղ բնակվում է Օդեսայի նախկին նահանգապետը, բախումներ են սկսվել նրա կողմնակիցների եւ իրավապահների միջեւ:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝