ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսել են ՌՕ ուժերի ամենալայնածավալ զորավարժությունը

18thopgroup-f15-eagles

ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսել են երկու երկրների համագործակցության պատմության ամենալայնածավալ զորավարժությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Vigilant Ace համատեղ զորավարժությանը մասնակցում է 2 երկրների շուրջ 12 հզր զինծառայող, ներգրավված է 230 ռազմական ինքնաթիռ:  Այն կազմակերպվել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումից  օրեր անց:

Մանեւրներ են իրականացնում ամերիկյան F-22 տիպի անտեսանելի կործանիչները եւ F-35A կործանիչ-ռմբակոծիչ օդանավերը:

«5-օրյա զորավարժության ընթացքում դաշնակիցները հարվածներ են հասցնելու թիրախներին, որոնք Հյուսիսային Կորեայի հրթիռա-միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների կրկնօրինակն են հանդիսանում»,-հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից:

ԿԺԴՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունը «մեծամասշտաբ ռազմական սադրանք» է եւ Վաշինգտոնի կողմից միջուկային պատերազմի նախապատրաստություն:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝