Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին անվանել է «միջուկային հրեշ», որը հարվածում է «միջուկային թմբուկին»

tramp

Պլանավորվող զորավարժությունները Միացյալ նահանգների և Հարավային Կորեայի միջև ապացուցում են, որ ԱՄՆ-ն «միջուկային հրեշ է», և  վարվող քաղաքականությամբ ԱՄՆ-ն  «հարվածում է միջուկային թմբուկին»: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Փհենյանի տվյալներով, զորավարժությանը մասնակցելու է 1200 ամերիկացի զինվորական, 230 ինքնաթիռ, այդ թվում F-22 կործանիչ:

«Այս փաստը հստակ ցույց է տալիս՝ ով է հանդիսանում միջուկային պատերազմի իսկական ֆանատը, միջուկային հրեշը, որը սաբոտաժ է անում՝  հարվածելով կորեական թերակղզու և աշխարհի խաղաղությանը»,-ասված է հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարարության գնահատականի համաձայն, ԱՄՆ-ն գնում է սադրանքների ճանապարհով՝ իրավիճակը դարձնելով ավելի պայթունավտանգ:

Դիտվել է՝