Բողոքի երթ Կիևում. ցուցարարները պահանջում են Պորոշենկոյի իմպիչմենտը

nkkkkkkk

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է բողոքի երթ, որը կազմակերպել է Վրաստանի նախկի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Բողոքի ակցիայի մասնակիցները կողմ են արտահայտվում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի իմպիչմենտին:

Մասնակիցները սկզբում հավաքվել են Տարաս Շևչենկոյի անվամբ պուրակում, այնուհետև երթով շարժվել նախագահի նստավայր: Երթը գլխավորում է մեքենա,  որի մեջ առկա են բարձրախոսներ: Բողոքի ակցիային մասնակցում է Սահակաշվիլին՝ իր կողմնակիցների հետ միասին: Նրանք իրենց ձեռքերում են պահել Ուկրաինայի և Վրաստանի դրոշները:

 Ցուցարարները իրենց հետ ունեն բազմաթիվ պաստառներ, որոնցով պահանջում են Պորոշենկոյի իմպիչմենտը:

Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ բողոքի գործողությունը խաղաղ է և կոչ են անում ցուցարարներին չտրվել սադրանքների:

Բողոքի երթն ուղեկցում են Ուկրաինայի ազգային գվարդիայի մեծ թվով ոստիկաններ:

 

Դիտվել է՝