Սահակաշվիլին պատմել է, թե որքան է խմում Պորոշենկոն

saaakashvili

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին NewsOne հեռուստաընկերության եթերում պատմել է, թե ինչ ալկոհոլային խմիչքներով է տարված Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Սահակաշվիլիի խոսքերով, մի օր Ուկրաինայի նախագահի հետ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում երկրի ղեկավարը կասկած է հայտնել, որ հնարավոր է երկրում լավ որակ ունեցող գինի արտադրել:

«Նա ինձ ասաց, Միշա՛, ես չեմ հավատում, որ մենք կարող ենք արտադրել լավ ուկրաինական գինի»,-հայտարարել է Օդեսայի նախկին նահանգապետը: Սահակաշվիլին նշել է, որ Պորոշենկոն նախընտրում է իտալական և ֆրանսիական գինի խմել:

Վրաստանի նախկին ղեկավարը նաև հերքել է այն խոսակցությունները, թե Պորոշենկոն չարաշահում է ալկոհոլը, խմում չափից ավելի շատ:

«Նա շատ չի խմում: Դա լեգենդ է: Բայց իր բոլոր սխալները թույլ է տալիս սթափ գլխով»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Դիտվել է՝