Նովոսիբիրսկում հինգ երեխա այրվել է բնակելի շենքում

photo

Նովոսիբիրսկի մարզի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհը պատճառ է դարձել հինգ երեխայի մահվան: Հրդեհը տեղի է ունցել կիրակի առավոտյան:

Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:  Բնակիչները զգացել են տարօրինակ հոտը և դուրս գալով փողոց՝ տեսել հրդեհի ճիրաններում հայտնված բնակարանը:Նրանք սկսել են արթնացնել հարևաններին, ովքեր սկսել են դուրս վազել վառվող շինությունից:

Ականատեսները դեպքի վայր ժամանած հրշեջներին ասել են, որ բնակարանում կարող է  լինել հինգ երեխա՝ կես տարեկանից մինչև 7 տարեկան հասակում: Ավելի ուշ փրկարարները գտել են նրանց մարմինները: Նախնական տեղեկությունների համաձայն, նրանք զոհվել են  հրդեհի առաջին րոպեներին՝ արատանետված գազերից  թունավորվելով:

РИА Новости գործակալությունը պարզել է, որ երեխաներին դաստիարակել է միայնակ հայրը, ով հասցրել է դուրս գալ վառվող բնակարանից:  Փոքրիկների մայրը մահացել է ավելի վաղ:  

Նախնական վարկածի համաձայն, հրդեհի առաջացման պատճառ է դարձել կրակի հետ անզգույշ վերաբերմունքը: 

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անփութության հետեւանքով մահվան պատճառները պարզելու նպատակով:

Դիտվել է՝