Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի առաջին զոհերը՝ ըստ Լավրովի

rus151116621399

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ճապոնիան եւ Հարավային Կորեան կդառնան առաջին զոհերը Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի դեպքում, հաղորդում է gazeta.ru-ն:

«Դատապարտելով Փխենյանի հրթիռային, միջուկային արկածախնդրությունը, մենք չենք կարող չդատապարտել նաեւ ամերիկացի մեր գործընկերների սադրիչ գործողությունները: Ցավոք, նրանք փորձում են այդ կողմ քաշել ճապոնացիներին եւ հարավկորեացիներին, որոնք կդառնան առաջին զոհերը Կորեական թերակղզում պատերազմի բռնկման դեպքում»,-ընդգծել է արտգործնախարարը:   

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը որոշում են կայացրել Հյուսիսային Կորեային զսպել «ցանկացած գնով»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ միջմայրցամաքային հրթիռ էր արձակել, որն ընկել էր Ճապոնական ծովը: Դրանից հետո Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ՝ քննարկելով հրթիռի արձակման  հետ կապված սպառնալիքները:

 

Աղբյուր՝ gazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝