ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է հակառուսաստանյան պատժամիջոցների չեղարկման պայմանները

image

«Արեւմուտքի երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները մեծամասամբ առնչվում են Ուկրաինայում առկա իրավիճակի կարգավորման հետ»,-հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը, տեղեկացնում է kommersant.ru-ն:

«Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է անդրադառնալ այդ խնդրին եւ հասկանալ, թե ինչու են մեր հարաբերությունները գտնվում այնտեղ, որտեղ կան այսօր: Շատ պատժամիջոցներ կիրառվել են ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Եվրոպայի կողմից հենց Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Եթե մենք կկարողանանք կարգավորել ուկրաինական հիմնախնդիրը՝ կոնկրետ վերադառնալով համաձայնություններին, որոնք ձեռնտու կլինեն 2 կողմերին էլ, ապա մենք դրական արդյունք կունենանք»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Ըստ նրա, անհրաժեշտ կլինեն «լուրջ ջանքեր» վիճելի հարցերը կարգավորելու համար: «Ոչինչ հավերժ չէ: Մենք պետք է մնանք բանակցությունների սեղանի շուրջ, եւ առաջին հերթին կենտրոնանանք պատժամիջոցները ստեղծող խնդիրների վրա, ու մտածենք, թե դրանք կարգավորելու համար ինչ է պետք անել»,-ավելացրել է Հանթսմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին օրենք էր ստորագրել, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Կոնգրեսի երկու պալատների կողմից:

Աղբյուր՝ kommersant.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝