Փխենյանը միայն մեկ դեպքում կբանակցի ԱՄՆ-ի հետ

vyisshii_rukovoditel_kndr_kim_chen_yin_vo_vremya_osmotra_strategicheskoi_ballisticheskoi_raketyi_dalnego_radiusa_deistviya_hvason12_mars12_fotografi-an78uyyx-1501527498

Փխենյանը պատրաստ է բանակցություններ սկսել Կորեական թերակղզում խաղաղության ապահովման նպատակով՝ մեկ պայմանով, եթե Հյուսիսային Կորեան ճանաչվի որպես միջուկային տերություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատվիրակության անդամ Վիտալի Պաշինը:

ՌԴ պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Կորեա, հանդիպել ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Կիմ Են Նամի հետ: Վերջինս հաստատել է, որ իրենք պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Նրանք համարում են, որ հասել են իրենց հիմնական նպատակին, դարձել են միջուկային տերություն, եւ պատրաստ են բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ»,-հայտնել է Պաշինը:

Հյուսիսկորեական վարչակազմում համոզված են, որ իրենց քաղաքականության շնորհիվ ապահովվել է երկրի անվտանգությունը: 

Փաստարկներից մեկը, որի շնորհիվ կորեացիները պատրաստվում են ճնշում գործադրել ամերիկյան կողմի վրա, դա հրթիռն է, որը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքի ցանկացած կետի: Հյուսիսային Կորեայում դեմ չեն, որ Ռուսաստանն այդ բանակցությունների միջնորդ հանդիսանա: 

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝  Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝