«Կրեմլյան զեկույցը» հրապարակվեց. նշված են 210 անձանց անուններ՝ այդ թվում հայկական

309002

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան պատժամիջոցների թիրախում են, հաղորդում է meduza.io-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ցուցակում են հայտնվել 210 անձանց՝ 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ:

Ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ նրա կաբինետի 22 նախարարներ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Kaspersky Lab-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին:

Ցուցակում ներառված են նաեւ ռուսաստանաբնակ հայազգի գործարարների՝ «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի, «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկու եւ «Ռոսգոստրախ» ընկերության համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի անունները:

«Կրեմլյան զեկույցը» ֆինանսների նախարարությունը հունվարի 29-ին ներկայացրել է Կոնգրեսին:


DUw-ybFX4AUuhmE

DUw-0jvW4AI3Bns

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝