Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. նախարարի խոսքով՝ բետոնում շատ ծովի ավազ է եղել

0377B1F0-AC4F-407F-93CB-3199230E7AAA_w1023_r1_s

Ստամբուլում ութ հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիը հասել է 21-ի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նածարար Սուլեյման Սոյլուն։ 

 Ավելի վաղ հայտարարվել էր փետրվարի 6-ին Ստամբուլի Քարթալ շրջանում շենքի փլուզման հետևանքով 18 զոհերի և 14 վիրավորների մասին։ Փրկարարները շարունակում են քանդել փլատակները։

«Զոհերի թիվը ներկայիս պահին հասել է 21-ի, փլատակների տակից դուրս է բերվել 14 վիրավոր։ Նախնական տեղեկատվության համաձայն, փլված շենքում գտնվել է, ընդհանուր առմամբ, 35 մարդ, որոնք արդեն հայտնաբերվել են կենդանի կամ մեռած, այնուամենայնիվ, որոնողական-փրկարարական գործողությունը կշարունակվի»,- ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է  Սոյլուն լրագրողներին։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել էր, որ փրկարար գործողությանը մասնակցում է տարբեր գերատեսչությունների մոտ 500 աշխատակից, դատախազությունը հետաքննություն է սկսել արտակարգ դեպքի կապակցությամբ։ Փլուզման հնարավոր պատճառների թվում քննարկվում է շենքի վերնահարկերի անօրինական կառուցումը։ Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումի խոսքով՝  շենքի շինարարության համար օգտագործված բետոնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծովի ավազ։

Դիտվել է՝