Իրաքի բանակը գրոհում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող վերջին շրջանները

23845281_1330351173760153_1955370661_n

Իրաքյան բանակային, ոստիկանական ուժերը եւ շիական կամավորական ջոկատները մտադիր են ջիհադիստներից «մաքրել» Իրաքի անապատային շրջանները Սիրիայի հետ սահմանին, հաղորդում է Deutsche Welle-ն:

Իրաքի իշխանություններն այսօր հայտարարել են, որ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող վերջին շրջաններն ազատագրելու գործողություններ են սկսում: Խոսքը գնում է Եփրատի ափին գտնվող անապատային տարածքի մասին: Ահաբեկիչներն ապաստանում են Սալահ-էդ-Դին, Նայնավա եւ Անբար շրջաններում:

Ավելի վաղ Իրաքի բանակն ազատագրել էր ջիհադիստների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը՝ Ռավան: Դա թույլ էր տվել երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիին հայտարարել, որ բանակը պարտության է մատնել ծայրահեղականներին, սակայն ԻՊ-ի դեմ լիակատար հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է «մաքրել» անապատային շրջանները:

Նահանջելով Մոսուլի անկումից հետո, ԻՊ-ի զինյալներն այսօր փաստացի ոչ մի խոշոր հենակետ չունեն Իրաքի տարածքում:

23845101_1330351227093481_661988156_n 23846568_1330351223760148_1965195404_n

23899425_1330351230426814_261437652_n

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝