Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող օգնությունը

23667351_1326140890847848_731781733_n

Եվրամիության 2018թ.-ի բյուջեի համաձայնեցման ընթացքում ԵՄ երկրները որոշել են կրճատել Թուրքիային հատկացվող գումարը 105 մլն եվրոյի չափով, հաղորդում է Deutsche Welle-ն: Եւս 70 մլն եվրո կփոխանցվի այն դեպքում, եթե Թուրքիան հետեւի իրավական պետության սկզբունքներին: 

Հաջորդ տարվա բյուջեի ծախսային մասը, որը համաձայնեցվել է ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ, կազմում է 144,7 մլրդ եվրո: Դա 10 մլրդ եվրոյով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

ԵՄ երկրները «մանեւրելու համար տարածություն» են թողել «չնախատեսված կարիքների» ի հայտ գալու դեպքում: Բյուջեի նախագիծը պետք է հաստատվի 14 օրվա ընթացքում Եվրախորհրդարանի եւ ԵՄ Խորհրդի կողմից:

Թուրքիան ԵՄ անդամության թեկնածու է դարձել 2004թ.-ին: Լիարժեք անդամ դառնալու շուրջ բանակցություններն ընդհատվեցին Թուրքիայում մասսայական ձերբակալություններից եւ մարդու իրավունքների խախտումների դեպքերից հետո:_95791294_0f4d96d5-98f2-4d11-b670-a00dcf370ab6 turkey_purge

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝