ՆԱՏՕ-ն Էրդողանին եւ Աթաթուրքին որպես թշնամի է ներկայացրել թուրք զինծառայողներին

602x338_turkey-cautions-citizens-about-travel-to-anti-turkey-germany

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայտնվել են «թշնամիների ցանկում», հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Միջադեպի մասին պատմել է անձամբ Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների առջեւ:

«Նրանք ցուցանակ էին տեղադրել թշնամիների անուններով, որտեղ հայտնվել էին նաեւ Աթաթուրքը եւ ես: Դա ՆԱՏՕ-ի շրջանակում անցկացվող ուսումնավարժանք էր: Իմանալով այդ մասին, մենք հետ կանչեցինք մեր զինծառայողներին»,-հայտարարել է թուրք առաջնորդը:

Նա ընդգծել է, որ նման միջադեպեր տեղի են ունեցել նաեւ այլ երկրներում:   

Էրդողանը նաեւ մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին՝ պնդելով, որ ամերիկացիները ֆինանսավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ամերիկացիներն իրենց դաշնակցի նման չեն պահում:

Պաշտոնական Անկարայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի  հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց Ռուսաստանից զենիթա-հրթիռային С-400 համակարգեր գնելու մասին:

 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝