«Իսլամական պետությունն» Իրաքում այլեւս որեւէ տարածքի վրա վերահսկողություն չունի

23667154_1325107314284539_963766840_n

Իրաքյան բանակը եւ «Հաշդ աշ-Շաաբի» ապստամբական խմբավորման ուժերն ամբողջությամբ ազատագրել են Ռավա քաղաքը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների վերջին հենակետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնել է գործողություններին մասնակցած ուժերի հրամանատար Աբդել-Ամիր Յարալան, գրոհը սկսվել է մի քանի ժամ առաջ, եւ զինվորականներն արդեն իրաքյան դրոշները փակցրել են քաղաքի կենտրոնի կառույցների վրա:

Ռավան գտնվում է Անբար նահանգի արեւմտյան հատվածում՝ Սիրիայի հետ սահմանի մոտակայքում: Նոյեմբերի սկզբին իրաքյան զինված ուժերը վերահսկողության տակ էին վերցրել Էլ-Քայիմ, Ռումանա շրջանները եւ երկրի արեւմուտքում գտնվող 9 բնակավայր:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ «խալիֆայության» տարածքի 95 տոկոսն արդեն ազատագրված է: Վաշինգտոնում հայտարարել են, որ «Իսլամական պետության» «խալիֆայությունը» մինչեւ տարեվերջ կդադարի գոյություն ունենալ:

Բաղդադի գնահատականներով ահաբեկիչների դեմ պատերազմի վնասն արդեն կազմել է 100 մլրդ դոլար:

23635658_1325107344284536_2111498547_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝