Խաբարովսկում օդանավ է կործանվել. կան զոհեր

image

Խաբարովսկի երկրամասում L-410 մակնիշի ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով 8 մարդ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Օդանավում են գտնվել 2 օդաչուները եւ 7 ուղեւորներ, որոնցից ողջ է մնացել միայն մեկ երեխա:  

«Խաբարովսկի ավիաընկերությանը» պատկանող օդանավը չվերթ էր իրականացնում Խաբարովսկից Նելկան բնակավայր, եւ կոշտ վայրէջք է կատարել՝ չհասնելով թռիչքուղուն:

L-410-ը չեխական արտադրության ինքնաթիռ է, որն աշխարհում ամենատարածված ուղեւորատար օդանավերից է լոկալ ավիաընկերությունների համար:

23584834_1323180131143924_994592960_n

Աղբյուր՝  ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝