Իրաքում ռազմական ուղղաթիռ է կործանվել

75909

Իրաքի արեւելյան Վասիտ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել են անձնակազմի 7 անդամները:

 Iraqi News-ի փոխանցմամբ՝ Մի-17 ուղղաթիռը կործանվել է զորավարժությունների ժամանակ:

«7 մարդուց կազմված անձնակազմը զոհվել է»,- հայտարարել են համատեղ գործողությունների հրամանատարության ռազմական տեղեկատվական բջջից:

Կործանման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Դիտվել է՝