«Հյուսիսկորեական խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել». Թրամփը հանդիպել է Սի Ցզինպինի հետ

image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հյուսիսկորեական խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Թրամփի, անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկը Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինությունն է, եւ ԱՄՆ-ն ու Չինաստանը ջանասիրաբար աշխատելու դեպքում կարող են հեշտությամբ լուծել այդ խնդիրը:

Չինաստանի առաջնորդն իր հերթին ընդգծել է, որ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններն առնչվում են ամբողջ աշխարհում կայունությանն ու խաղաղությանը:  

Վերջինս հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել են նաեւ Աֆղանստանի և Կորեական թերակղզու հարցով համակարգման ուժեղացման հարցը և պայմանավորվել են խթանել ամերիկա-չինական հարաբերությունների զարգացումը:

Ըստ ԱՄՆ նախագահի, երկու երկրները միասին կարող են լուծել համաշխարհային բոլոր խնդիրները:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝