Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները

tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ 1979 թ.-ին սահմանված ամերիկյան միակողմանի պատժամիջոցների ռեժիմը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը:

Մեկնաբանությունում նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները դեռևս չեն կարգավորվել, և այդ պատճառով ազգային արտակարգ իրադրությունը, որը հայտարարվել էր 1979թ.-ի նոյեմբերի 14-ին, կշարունակվի նաեւ 2017թ.-ի նոյեմբերի 14-ից հետո:

1979 թ.-ի նոյեմբերին ծայրահեղական իսլամիստ ուսանողները գրավել էին ԱՄՆ-ի դեսպանության շենքը եւ պատանդառել շուրջ 90 մարդու: Դա ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ էր դարձել:

Վերջերս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին անվանել էր Իրանի գլխավոր թշնամի: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը աջակցություն է ցուցաբերում մի շարք ահաբեկչական խմբավորումների:

 Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝