Էրդողանը կրկին կայցելի Մոսկվա

c1cdc2601634939bd74ce84bda376a8f

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով կլինի Մոսկվայում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշվում է, որ Էրդողանը նախատեսում է Պուտինի հետ քննարկել Սոչիում անցկացվելիք Սիրիայի հարցով ազգային երկխոսության համաժողովին քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության ներկայացուցիչների հրավերի խնդիրը: Նաեւ քննարկվելու է Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Մոսկովյան այցից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Քուվեյթ:

Պուտին-Էրդողան նախորդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 28-ին Անկարայում:   

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝