Ճապոնիայի վարչապետը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կխոցեն հարեւան երկրի հրթիռները

23360837_1315516061910331_853390452_n

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարակարծիք են Հյուսիսային Կորեայի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության հարցում, սակայն չեն բացառում հյուսիսկորեական հրթիռները խոցելու հեռանկարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Աբեն հայտարարել է, որ այժմ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության ժամանակը չէ: «Պետք է առավելագույն ճնշում գործադրել Փխենյանի վրա»,-նշել է Ճապոնիայի վարչապետը: 

Թրամփը եւս հայտնել է, որ Վաշինգտոնն այլեւս չի հանդուրժի Հյուսիսային Կորեայի պրովոկացիոն գործողությունները: ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ Ճապոնիան ամերիկյան նոր զենքի գնումներից հետո կարող է հեշտությամբ խոցել հյուսիսկորեական հրթիռները, որոնք կթռչեն նրա տարածքի վրայով:

Ճապոնիայի վարչապետն իր հերթին հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կխոցեն հարեւան երկրի հրթիռները: «Եթե մենք դիմենք այդ քայլին, ապա այդ գործընթացը կհամակարգենք մեր դաշնակիցների հետ»,-ասել է Սինձո Աբեն:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամում  անցկացվելիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում կարող են հանդիպել՝ քննարկելու համար ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայի խնդիրը։

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝