Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի ոստիկանությանը

23140318_1314904595304811_1424908783_n

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի ոստիկանությանը, հայտարարել է բելգիական դաշնային դատախազության ներկայացուցիչը, հայտնում է BBC-ն:

Իսպանական դատարանը ձերբակալության օրդեր էր տվել, որը գործում է Եվրամիության ամբողջ տարածքում: Պուչդեմոնը մեղադրվում է Կատալոնիայում անջատողականների խռովության կազմակերպման մեջ: Բելգիացի քննիչները ծրագրում են քաղաքական գործչին էքստրադիցիայի ենթարկել:

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ ժեներալիտետի նախկին 4 անդամներին 24 ժամով ձերբակալել են:

Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործիչներին սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում:

Ելույթ ունենալով բելգիական հեռուստատեսությամբ, Պուչդեմոնը հայտարարել էր, որ չի պատրաստվում քաղաքական ապաստան խնդրել Բելգիայի իշխանություններից: Նա նշել էր, որ Իսպանիայից հեռացել է տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ Կատալոնիայում կարող էր առաջանալ լարված իրավիճակ եւ բաց առճակատման վտանգ:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝