Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Պուտինի հետ

23231853_1314745958654008_739685357_n

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ասիական շրջագայության առաջին իսկ պահին հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ մենք կհանդիպենք Պուտինի հետ: Այո, մենք ցանկանում ենք Պուտինի աջակցությունը Հյուսիսային Կորեայի հարցով, եւ մենք կհանդիպենք տարբեր առաջնորդների հետ»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ կապված ճգնաժամը մեծ խնդիր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ամբողջ աշխարհի համար, եւ ինքը ցանկանում է կարգավորել ստեղծված իրավիճակը:

Թրամփը հայտնել է, որ աշխատակազմը շուտով Հյուսիսային Կորեային ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների ցուցակ վերադարձնելու որոշում կկայացնի:  

Որոշ մեկնաբաններ եւ պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր են նոր սադրանքներ Թրամփի ասիական 13-օրյա շրջագայության ժամանակ։

  Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝