Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ չկան

Снимок

Երեկ երեկոյան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի օդանավակայանի հարակից տարածքում պայթյուն է տեղի ունեցել:

BBC-ի փոխանցմամբ, Սաուդյան թագավորությունը Եմենից արձակված բալիստիկ հրթիռ է որսացել: Եմենում հուսիթ-ապստամբների վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքը հայտարարել է, որ հրթիռն արձակվել է օդանավակայանի ուղղությամբ:

Սաուդական ուժերն էլ հայտնել են, որ նախապես են խոցել հրթիռը ՝ մինչ նշանակետին հասնելը:

Տեղի ունեցածի հետևանքով զոհեր չկան, օդանավակայանի բնականոն աշխատանքը շարունակվում է:

Բալիստիկ հրթիռի արձակման պատասխանտվությունը ստանձնել են Եմենի հութի զինյալները՝ հայտարարելով, որ իրենք թիրախավորել էին միջազգային օդանավակայանը:

Դիտվել է՝