Ջիհադիստները Նյու Յորքի ահաբեկչության հեղինակին «Իսլամական պետության զինվոր» են կոչել

171031212513-sayfullo-saipov-2016-mug-shot-exlarge-169

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Նյու Յորքի՝ 8 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:  

Ջիհադիստներն իրենց քարոզչական լրատվամիջոցներով հայտարարություն են տարածել՝ ահաբեկչության հեղինակին կոչելով «Իսլամական պետության զինվոր»։

Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացնելու համար ձերբակալվել էր 29-ամյա Սայֆուլո Սայիփովը, ով 2010 թ.-ին Ուզբեկստանից է տեղափոխվել ԱՄՆ: Նյու Յորքում նա ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել անցորդներին, ինչի հետեւանքով 8 մարդ զոհվել էր, ավելի քան 10-ը՝ վիրավորվել:

Ահաբեկիչն ավտոմեքենայում գրառում է թողել, որում նշված է եղել, որ ինքը հարձակում է իրականացնում «Իսլամական պետության» անունից: Նրա բջջային հեռախոսում հայտնաբերվել է շուրջ 90 տեսանյութ եւ հազարավոր լուսանկարներ, որոնց մի մասն ԻՊ-ի քարոզչական նյութեր են եղել:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝