Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի Կոմկուսի ղեկավարի պաշտոնում

2072684

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում եւ կղեկավարի այն առաջիկա 5 տարիներին, հաղորդում է Deutsche Welle-ն: Նման որոշում է կայացվել կոմիտեի 19-րդ գումարման առաջին համագումարում: Այդ կերպ 64-ամյա Ցզինպինն ամրապնդեց վերջին տասնամյակների չինացի հզոր ղեկավարի իր կարգավիճակը:

Միաժամանակ ընտրվել են նաեւ Կենտկոմի անդամները: Իր պաշտոնը պահպանել է միայն Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը:

Կոմկուսի համագումարի 2300 պատվիրակները միաձայն հավանություն են տվել որոշմանը, ըստ որի Սի Ցզինպինի անունը տեղ կգտնի սահմանադրության տեքստում: Վերջինս նույն հարթության վրա կլինի երկրի 2 հզոր առաջնորդների՝ Մաո Ցզեդունի եւ Դեն Սյաոպինի հետ: 

Ելույթ ունենալով համագումարում, Սի Ցզինպինը կոչ է արել մինչեւ վերջ հասցնել «սոցիալիզմի կառուցման նոր ճանապարհորդությունը»:  Նա նաեւ խոստացել է մինչեւ 2050թ.-ը Չինաստանը վերածել հարուստ, հզոր, ժողովրդավարական եւ ժամանակակից պետության:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝