Թուրքական բանակը մուտք է գործել սիրիական Իդլիբ քաղաք

1476266494

Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները մտել են սիրիական Իդլիբ քաղաք, հայտնում է CNN Turk-ը:

Զինվորականների թիվը հասնում է շուրջ 200-ի, ավտոշարասյունը բաղկացած է մի քանի տասնյակ տանկերից եւ այլ զրահամեքենաներից: Թուրքական շարասյունն ուղեկցել են «Թահրիր ալ-Շամ» ծայրահեղական խմբավորման զինյալները:

Միեւնույն ժամանակ, թուրքական Հաթայ նահանգի Ռեյխանլի շրջանում կուտակվել է հավելյալ ռազմական տեխնիկա, հերթապահում են շտապ բուժօգնության մեքենաները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց Իդլիբի շրջանում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Այդ պայմանավորվածության համաձայն, Թուրքիան պետք է ապահովի անվտանգությունն Իդլիբի ներսում, իսկ Ռուսաստանը նահանգի սահմաններից դուրս:

Դիտվել է՝