Իսպանա-կատալոնական առճակատումը շարունակվում է

5_main_new

Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, որը ստորագրել էր կատալոնական կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, հայտնում է BBC-ն:

Իսպանիայի կառավարության փոխվարչապետ Սորայա դե Սանտամարիան Պուչդեմոնին անվանել է «մարդ, ով չգիտի՝ որտեղ է ինքը եւ ուր է շարժվում»:

Վարչապետ Մարիանո Ռախոյը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է գումարելու՝ կառավարության հետագա քայլերը քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում ստորագրվել էր անկախության հռչակագիրը, որի տակ ստորագրել են նաև անկախությանն աջակցող կուսակցության պատգամավորները, ովքեր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմում:

Պուչդեմոնը հայտարարել էր, որ ինքնավար տարածաշրջանը հանրաքվեի միջոցով ստացել է ժողովրդի մանդատը, իսկ քվեարկության արդյունքներն իրավունք են տալիս անկախ պետություն ստեղծել:

Բարսելոնում անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել: Քաղաքի կենտրոնական շրջաններում հսկողություն են իրականացնում ոստիկանական խմբերը:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝