ՌԴ ՊՆ. ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան ընդամենը ձեւացնում է, որ պայքարում է Իրաքի ահաբեկիչների դեմ

1504783338

Մեյադին քաղաքի մոտակայքում շարունակվում են ԻՊ-ի խոշորագույն հենարաններից մեկի ազատագրման գործողությունները, որը գտնվում է 40 կմ հեռավորության վրա Դեյր-էզ Զորից, հայտնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Միեւնույն ժամանակ Եփրատ գետի հովտում գործող ահաբեկիչների կատաղի դիմադրությունը չի թուլանում: Զինյալներին ամեն օր Իրաքից ուժեր են միանում, այդ թվում նաեւ օտարերկրացի վարձկաններ: Ահաբեկիչները գալիս են զրահապատ մեքենաներով, խոշոր զենքերով բեռնատար մեքենաներով: Նրանք զենք եւ զինամթերք ստանում են  սահմանային Աբուկեմալ քաղաքից:

Աբուկեմալ քաղաքից ԻՊ-ի շարժական միավորները փորձում են գրոհել կառավարական ուժերը Դեյր-էզ Զորի մոտ եւ Պալմիրա – Դեյր-էզ Զոր ճանապարհին բանակի դիրքերը, որը համարվում է նահանգի վարչական կենտրոն տանող հիմնական  ճանապարհը:

Կոնաշենկովի խոսքերով՝ ռուսական ավիացիան ոչնչացրել է Սիրիայում գտնվող ահաբեկիչների տնտեսական ենթակառուցվածքը՝ զրկելով նրանց ֆինանսավորման աղբյուրից: Միեւնույն ժամանակ Իրաքի արեւմտյան մասում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքը շարունակում է ավելանալ:

Կոնաշենկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան ընդամենը ձեւացնում է, որ պայքարում է Իրաքի ահաբեկիչների դեմ: Այսպես, սեպտեմբերին կոալիցիան նշանակալիորեն նվազեցրել է զինյալների ուղղությամբ հարվածների քանակը: Միեւնույն ժամանակ ինտենսիվության նվազեցումը համընկել է Իրաքից ԻՊ-ի մեծաթիվ ուժերի Դեյր-Էզ Զոր տեղափոխվելու հետ:

Աղբյուր՝ ria.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝