Կատալոնիայում ոստիկանների հետ բախումների հետեւանքով տուժածների թիվն ավելանում է

22157095_1284712044990733_115880915_n

Կատալոնիայում անցկացված հանրաքվեի ընթացքում ոստիկանների հետ բախումների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 460-ը, հայտնել է Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կատալոնիայում վիրավորվել է ավելի քան 460 մարդ: Որպես քաղաքապետ, ես պահանջում եմ, որ անպաշտպան բնակչության դեմ  ոստիկանության գործողություններն անհապաղ դադարեցվեն»,-հայտարարել է քաղաքապետը: Կատալոնիայի առողջապահության նախարարությունից հայտնել են 465 տուժածների մասին:

Իսպանիայի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ հանրաքվեի ընթացքում անկարգությունների մասնակցած 3 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում մեկ անչափահաս:

Դիտորդ Ժորդի Վերան հայտնել է, որ իրավապահները դաժան բռնություններ են կիրառում՝ ծեծելով կանանց, ծերերին եւ անգամ երեխաներին: Ոստիկանները գործի են դրել մահակները, կրակել ռետինե փամփուշտներով:

Անկախ այդ ամենից, հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող կատալոնացիների ավելի քան 50%-ը:

«Իսպանական պետությունը ոտնահարել է կատալոնացիների քաղաքացիական իրավունքները՝ խոչընդոտելով անկախության հանրաքվեի անցկացմանը, եւ պետք է դրա համար պատասխան տա միջազգային արդարադատության առջեւ»,-հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը:

22156637_1284712294990708_1188386048_n 22184961_1284712241657380_1368001352_n 22207134_1284712271657377_2049703356_n 22207530_1284712291657375_1629250707_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝