Կատալոնիայում հանրաքվեին ընդառաջ «ոչ բռնի դիմադրության» կոչ են անում

1501805

Կատալոնիայի բնակիչները հանրաքվեի օրը պետք է կազմակերպեն «քաղաքացիական ոչ բռնի դիմադրություն», հայտարարել են հասարակական կազմակերպությունների առաջնորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կատալոնական ազգային ասամբլեայի» ղեկավար Ժորդի Սանչեսը հայտարարել է. «Մեր միակ ուժը քաղաքացիական դիրքորոշումն է: Հուսանք, որ վաղը երեկոյան իսպանական կառավարությունը կընդունի, որ օրը նորմալ է անցել եւ ոչինչ չի խախտել ժողովրդավարության տոնը»:

Նա նաեւ կոչ է արել մարդկանց ընտրատեղամասեր այցելել որքան հնարավոր է շուտ: «Ցավոք, իսպանական կառավարությունը արգելքներ է ստեղծում, եւ մենք խորհուրդ ենք տալիս առավել մեծ թվով մարդկանց հավաքվել ընտրատեղամասերի մոտ»,-հայտարարել է Սանչեսը:

«Մենք հուսով ենք, որ իրավապահ մարմիններն իրենց նորմալ կդրսեւորեն, քանի որ այնտեղ կլինեն երեխաներ եւ տարեցներ»,-ավելացրել է նա:

Իսպանական ոստիկանությունն արդեն փակել է կատալոնական 1300 դպրոց, որոնք հոկտեմբերի 1-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ պետք է ծառայեին որպես ընտրատեղամասեր:

Կատալոնիան ունի 7,5 մլն բնակիչ, որոնցից 5,3 մլն-ը քվեարկելու իրավունք ունեն:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝