Դեյր էզ-Զոր-Պալմիրա հատվածում ծանր մարտեր են ընթացել. ահաբեկիչները նահանջել են

22155099_1283565988438672_653439025_n

Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերը հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրահայինների գրոհը Դեյր էզ-Զոր-Պալմիրա մայրուղու վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այդ ճանապարհահատվածը հանդիսանում է շրջապատված քաղաքի մատակարարման գլխավոր ուղին: 

«Գրոհայինները փորձել են կտրել մայրուղին Աշ-Շուլյա հենակետի մոտ՝ Դեր Զորի և Աս-Սուխնեի միջև ընկած շրջանում: Կատաղի մարտերի արդյունքում ահաբեկիչները կորուստներ են կրել և նահանջել»,-հայտնել է գործակալության աղբյուրը: Ըստ նրա, ահաբեկիչներից ոմանք փախել են անապատ, եւ այժմ սիրիական բանակի մարտիկները հետապնդում են հակառակորդին և պաշտպանում մայրուղու շրջակա տարածքները:

Սիրիական բանակը Դեյր էզ-Զորի 3 տարի տեւած շրջափակումը ճեղքել էր սեպտեմբերի 5-ին եւ գրոհներ է ձեռնարկում տարբեր ուղղություններով: Կառավարական ուժերը դուրս են եկել Եփրատ գետի արեւմտյան հատված՝ ահաբեկիչներին հեռացնելով դեպի իրաքյան սահման:

22127543_1283566015105336_244147101_n 22155295_1283566018438669_986122098_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝