Քրդերը դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հանրաքվեի ավարտը եւ ակնկալվող հաղթանակը

22053334_1280130978782173_1394406300_n

Ինչպես եւ սպասվում էր, Քուրդիստանի անկախության հանրաքվեի քվեարկության գործընթացն անցավ ցնծության մթնոլորտում. նախնական տվյալներով մասնակցություն է ցուցաբերել ընտրողների  76%-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Քրդերի տրամադրությունների վրա չազդեցին անգամ Բաղդադից, Իրանից եւ Թուրքիայից հնչող թշնամական հայտարարությունները:

Քվեարկության ժամկետը մեկ ժամով երկարաձգվել էր, քանի որ ընտրատեղամասերում հերթեր էին գոյացել, եւ ոչ բոլորն են հնարավորություն ունեցել քվեարկելու:

Այն վայրերում, որտեղ ընտրատեղամասեր են գործել, անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել: Էրբիլում անընդհատ հսկողություն են սահմանել Փեշմերգայի ջոկատները եւ ոստիկանական խմբերը: 

Հանրաքվեին մասնակցելու իրավունք է ունեցել 5,2 մլն ընտրող: Գործել են 6846 ընտրատեղամասեր Էրբիլում, Սուլեյմանիայում, Դոհուքում, Քիրքուկում, Նայնավայում եւ Սալահ-ադ-Դինում:  Բոլոր այդ շրջաններում ընտրողների ակտիվ մասնակցություն է գրանցվել:

Քուրդիստանի տարբեր քաղաքների հազարավոր բնակիչներ արդեն դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հանրաքվեի ավարտը եւ ակնկալվող հաղթանակը: Քուրդիստանի իշխանությունները կոչ են արել բնակիչներին՝ հանրաքվեի ավարտը տոնել քաղաքակիրթ ձեւով եւ կրակոցներ չարձակել:

21984461_1280131135448824_1017703520_n 22014908_1280131142115490_1013263289_n 22052728_1280131138782157_183248379_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝