Փխենյանը սպառնացել է խոցել ամերիկյան օդանավերն անգամ իր օդային տարածքից դուրս

image

Հյուսիսային Կորեան կարող է խոցել ամերիկյան ռազմական օդանավերն անգամ հյուսիսկորեական օդային տարածքից դուրս, հայտարարել է ԿԺԴՀ ԱԳ նախարար Լի Յոն Խոն: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Քանի որ ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել մեր երկրին, մենք բոլոր իրավունքներն ունենք հակամիջոցներ ձեռնարկել՝ այդ թվում ԱՄՆ-ի ռազմավարական ռմբակոծիչները խոցելու իրավունքը, անգամ այն դեպքում, եթե դրանք գտնվում են երկրի օդային տարածքից դուրս», Նյու Յորքում հայտարարել է հյուսիսկորեացի նախարարը:

Նա նաեւ նշել է, որ Փխենյանը կդիտարկի Դոնալդ Թրամփի գործողություններին պատասխան հարված հասցնելու բոլոր տարբերակները:

Ավելի վաղ Լի Յոն Խոն ամերիկացի նախագահին անվանել է «հոգեկան հիվանդ» եւ հայտարարել, որ նրան չի կարելի վստահել միջուկային կոճակը: Նա խոստացել է, որ Թրամփը պատասխան է տալու Կիմ Չեն Ինի հասցեին հնչեցրած իր արտահայտությունների համար:

Նախորդ շաբաթ, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, ԱՄՆ-ի նախագահը Հյուսիսային Կորեայի նախագահին կոչել էր «ինքնասպանության գնացող մարդ-հրթիռ»:  Կիմ Չեն Ինն իր հերթին սպառնացել էր Թրամփին հանդարտեցնել կրակի միջոցով:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝