Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները

21744536_1271088639686407_106678616_n

Եվրամիությունը կես տարով երկարաձգել է անհատական պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերությունների, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ: 

«2017թ.-ի սեպտեմբերի 14-ին Խորհուրդը 6 ամսով երկարաձգել է սահմանափակող միջոցները կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը խախտող գործողությունների հետ»,-նշված է փաստաթղթում:

Պատժամիջոցները տարածվում են 149 անձանց եւ 38 ընկերությունների վրա: Համապատասխան ակտերը եւ վերանայված ցուցակը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին եւ ուժի մեջ կմտնի նույն օրը:

«Սեւ ցուցակի» գործողության ժամկետի երկարաձգման քաղաքական որոշումը կայացվել էր դեռեւս սեպտեմբերի 6-ին ԵՄ 28 երկրների դեսպանների կողմից: Նրանց, ում անուններն ընդգրկված են ցուցակում, արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք, իսկ եվրոպական բանկերում գտնվող նրանց բոլոր ակտիվները սառեցվում են:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝