Ալեքսանդր Լապշինը մեկնել է Իսրայել

lapshin

ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, այնուհետ ներումով ազատ արձակվել, այսօր առավոտյան մեկնել է Իսրայել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: 

«Լապշինը մոր հետ Բաքու-Թել-Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել»,-նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել Ալեքսանդր Լապշինին:

Վերջինս 2016-ի դեկտեմբերին ձերբակալվել էր Բելառուսի տարածքում եւ փետրվարի 7-ին տեղափոխվել Բաքու:

Լապշինը դատաքննության ընթացքում չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները, սակայն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է հանդիսանում:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝