Յաշինի եւ Միլովի «Պուտին. ամփոփում. 2018» զեկույցն առգրավվել է ոստիկանության կողմից

996B050A-D881-4058-978A-16E5163561CD_cx0_cy7_cw0_w1023_r1_s

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը հայտնել է ոստիկանության կողմից «Պուտին. ամփոփում. 2018» նոր զեկույցի առգրավման մասին, որը նա համահեղինակել է Վլադիմիր Միլովի հետ: Զեկույցը շարունակում է ավանդույթը, որի հիմքը ժամանակին դրել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: 

Զեկույցում խոսքը գնում է Վլադիմիր Պուտինի կառավարման 18 տարիների գործունեության մասին՝ աշխարհաքաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում: Այս շաբաթ նախատեսված էր զեկույցի շնորհանդեսը: Յաշինի խոսքերով՝ այն ամբողջությամբ պատրաստ էր եւ տպագրված:

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկի ստորգետնյա կայանատեղիում ակտիվիստները պետք է վերցնեին տպագրված զեկույցը: Սակայն հենց այդ պահին ուժայինները հայտնվել են եւ առգրավել հրատարակված տպաքանակը:   

«Հասկանալի է, որ ոստիկանության գործողությունն անօրինական է: Ոստիկաններն իրականացնում են քաղաքական հետախույզի գործառույթ եւ առգրավում է ցանկացած տպաքանակ, որը չի գովաբանում Պուտինին»,-նշել է Յաշինը:

Զեկույցի հեղինակները  մտադիր են կիրառել «պլան Բ-ն» եւ առաջիկա օրերին զեկույցը կներկայացնեն հանրությանը: 

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝