Սաակաշվիլին Լվովում է. նրա դեմ քրեական գործ է հարուցվել

21641556_1268530719942199_1739207641_n

Ուկրաինայի Լվովի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ վերջինիս եւ նրա կողմնակիցների կողմից պետական սահմանն անօրինաբար հատելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին իր աջակիցների ուղեկցությամբ Լեհաստանի տարածքից «Շեգինի» անցակետից մուտք էր գործել Ուկրաինա: Նրան դիմավորող հարյուրավոր աջակիցներ օգնել են Սաակաշվիլիին ճեղքել սահմանապահների եւ իրավապահների շղթան:

Օդեսայի նախկին նահանգապետի համակիրների եւ ուկրաինացի սահմանապահների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 11 ոստիկան եւ 5 սահմանապահ:

Ներկայումս Սաակաշվիլին գտնվում է Լվովում:

21553031_1268530783275526_204751672_n 21553258_1268530779942193_1394484886_n 21586160_1268530789942192_1957608548_n 21691015_1268530786608859_512700456_n

Աղբյուր՝  «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝