Սիրիական զորքերը գրավել են ԻՊ-ի դիրքերը Դեյր Էզ Զորի գլխավոր հարավային մուտքի մոտ

1502157587

Սիրիական բանակի 5-րդ գումարտակը ճեղքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը Դեյր Էզ Զորի գլխավոր հարավային մուտքի մոտ եւ միացել են քաղաքում գտնվող ուժերին, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալության թղթակիցը:

 Սիրիական բանակային կորպուսների հանդիպումը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր դարպասների մոտ՝ պետական ճանապարհին:

5-րդ գումարտակի զինյալները եւ դաշնակից ուժերը հասել են Դեյր Էզ Զոր Աս-Սուխան քաղաքի կողմից դեպի Պալմիրայի ուղղությամբ:

Սիրիական բանակն արդեն երկրորդ անգամ է ճեղքում ԻՊ-ի դիրքերը: Առաջին անգամ դա իրականացրել էին սիրիական զինված ուժերի «առյուծներ» էլիտար միավորումները:

Աղբյուր՝ Ռիա Նովոստի

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝