Ռուսաստանը դատարան կդիմի ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական օբյեկտները փակելու համար

putin

Վլադիմիր Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին ՌԴ գույքային իրավունքի կոպիտ խախտման մեջ, որի արդյունքում փակվել են մի շարք ռուսական դիվանագիտական օբյեկտներ: «Դա ռուսական կողմի գույքային իրավունքի հստակ խախտում է»,- այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը Չինաստանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում: ԱՄՆ-ի գործողություններն անվանելով աննախադեպ՝ Պուտինը խոստացել է, որ կհանձնարարի ՌԴ ԱԳՆ-ին դիմել ամերիկյան դատարան:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է նաեւ, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում կրճատել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական հաստատությունների աշխատակազմը եւս 155 աշխատակցով: «Այսինքն, եթե խոսում ենք ամբողջական հավասարության մասին, ապա  Մոսկվայում ԱՄՆ-ի 455 դիվանագետներ չեն, այլ հանած 155: Այնպես որ, մենք մեզ իրավունք ենք վերապահում նաեւ այդ քանակության դիվանագետներ պահել Մոսկվայում: Սակայն մենք առայժմ դա չենք անի: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»,- մեկնաբանել է Պուտինը:

Հիշեցնենք, օգոստոսի 31-ին ԱՄՆ-ն պատվիրեց Ռուսաստանին մինչեւ սեպտեմբերի 2-ը փակել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսարանը եւ մի շարք հյուպատոսություններ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում: Այդ որոշումը կայացրել են որպես պատասխան Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչների կրճատման:

Աղբյուր՝ dw.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝