«Հակամարտության գոտի զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանը». Պուտինի դժգոհությունն ուղղված ԱՄՆ-ին

putin

ՌԴ նախագահն հայտարարել է, որ իր վերահսկողության տակ գտնվող զինյալները բավարար քանակությամբ զենք ունեն, եւ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Եթե ԱՄՆ-ը զենք մատակարարի Ուկրաինային, ապա ռուսաստանցի զինյալները, ովքեր վերահսկում են Դոնբասը, կարող են իրենց զենքերն ուղղել նաեւ ուրիշ գոտիներ: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը Չինաստանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Դա ԱՄՆ-ի  ինքնուրույն որոշումն է՝ ում վաճառել զենք կամ ում մատակարարել: Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ չենք կարող ազդել»,- ասել է Պուտինը: Նրա խոսքերով՝ «կան միջազգային կանոններ եւ մոտեցումներ. հակամարտության գոտի զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանն, այլ միայն խորացնում է իրավիճակը»:

«Եթե դա տեղի ունենա ներկա իրավիճակում, ապա սկզբունքորեն այդ որոշումը իրավիճակ չի փոխի, առհասարակ ոչ մի կերպ չի ազդի իրավիճակի փոփոխության վրա, սակայն զոհերի թիվն, անկասկած, կարող է ավելանալ»,- ասել է Պուտինը:

«Կա նաեւ եւս մեկ հարց, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել. ո՞վ է առաջ քաշում նման գաղափարներ: Դա սահմանափակվում է նրանով, որ ինքնահռչակ հանրապետությունները բավարար քանակությամբ զենք ունեն, այդ թվում նաեւ գրավված հակառակ կողմից՝ ազգայնական գումարտակներից եւ այլն: Եվ եթե ամերիկյան զենքը հասնի հակամարտության գոտի, դժվար կլինի ասել, թե ինչպես կվարվեն ինքնահռչակ հանրապետությունները:

Միգուցե նրանք իրենց ունեցած զենքը կուղղեն հակամարտության ուրիշ գոտիների վրա, որոնք զգայուն են նրանց համար, ովքեր իրենց համար խնդիրներ են ստեղծում»,- ասել է Պուտինը:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝