Սիրիական բանակն արդեն Դեյր-էզ-Զորի մոտակայքում է

21396786_1263172000478071_758995649_n

Սիրիական բանակը եւ դաշնակից ստորաբաժանումներն արդեն մոտեցել են Դեյր-էզ-Զոր քաղաքին եւ գտնվում են ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, հաղորդում է Deutsche Welle-ն:

«Իսլամական պետության» դիրքերի վրա գրոհները տեղի են ունենում 3 ուղղություններով: ԻՊ-ի գրոհայինների դեմ ծանր մարտեր են ընթանում:

Դեյր-էզ-Զոր քաղաքը հանդիսանում է ջիհադիստների գլխավոր հենակետերից մեկը: Այդ քաղաքի 2 շրջաններում արգելափակված են սիրիական զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ:

Միեւնույն ժամանակ քրդերի ղեկավարած կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ գրոհ են ձեռնարկել «Իսլամական պետության» ինքնահռչակ խալիֆայության մայրաքաղաքի՝ Ռաքքայի ուղղությամբ:

21360940_1263172083811396_1007827861_n 21361228_1263172077144730_562161189_n 21397003_1263172080478063_1932894603_n

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝