Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը

North-Korea-missile-test-Donald-Trump-Kim-Jong-un-804716

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն քննարկել են Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումը: Այդ մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: 

«Նախագահ Թրամփը մեկ անգամ եւս հաստատել է իր տարածքները եւ դաշնակիցներին պաշտպանելու ԱՄՆ-ի պարտավորությունները՝ կիրառելով դիվանագիտական միջոցները եւ սովորական ու միջուկային հնարավորությունները»,-նշվում է հայտարարության տեքստում:

Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային զենքի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համալրման համար: Փորձարկման անցկացման հրամանը տվել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը: 
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի ձգտում վերացնել Հյուսիսային Կորեան, թեեւ նման հնարավորություններ ունի: Ըստ նրա, Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական միջոցներով կանխել ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքները:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝