Սիրիացի ապստամբները մտադիր են «Ազգային բանակ» ստեղծել

11ipj31

Սիրիայի մի քանի ապստամբական խմբավորումներ աջակցություն են հայտնել «Ազգային բանակ» ստեղծելու նախաձեռնությանը, ինչի շնորհիվ ընդդիմությունը մտադիր է տապալել Բաշար Ասադի ռեժիմը, հաղորդում է Deutsche Welle-ն:

«Մենք հայտարարում ենք, որ աջակցում ենք այդ նախաձեռնությանը»,-նշվում է Թուրքիայի տարածքում գտնվող միավորված ապստամբական խմբավորումների տարածած հայտարարության մեջ:

«Ազգային բանակի» ստեղծման առաջարկը հնչեցրել են վտարանդիության մեջ գտնվող Սիրիայի անցումային կառավարությունը, Սիրիական իսլամական խորհուրդը եւ Թուրքիայի մուսուլմանական հոգեւոր կազմակերպությունը:

Սիրիայի անցումային կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ ջանքերի միավորման շնորհիվ միայն կարելի է տապալել հանցավոր վարչակազմը: Նախաձեռնությանը միացել են ավելի քան մեկ տասնյակ ապստամբական խմբավորումներ:

Սիրիական ընդդիմադիր շարժումը մասնատված է, եւ 2011թ.-ից սկսած պարբերաբար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ միացյալ ճակատ ստեղծելու փորձեր են արվում: Մինչ այս պահը այդ բոլոր փորձերը ձախողվել են:

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝